01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 28-ին կատարվել է 4076 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1239 հիվանդ, գրանցվել է մահվան 23 դեպք։ Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 1 դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420156 դեպք, որոնցից 402916 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8478 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1612 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 90 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2898664 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 27.02.2022. Կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
- 26.02.2022. Կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 քաղաքացի
- 25.02.2022. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցավ 10 հազարը
- 24.02.2022. Կորոնավիրուսի 764 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի