Ինչպես որ կվարվեի, ես վարվել եմ․ Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստին քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։
Վերջինս Հաշվեքննիչ պալատի հետ կապված վերհանված հարցերին այս ձևաչափով նպատակահարմար չգտավ պատասխանել։
«Չեմ անդրադառնում հարցերի բովանդակությանը, բայց վստահեցնում եմ, որ եթե ինձ հնարավորություն տրվի կատարել այս ծառայությունը, ես բոլոր հարցերը, որոնք կապված կլինեն ինչպես պալատի գործունեության, այնպես էլ գործունեությունից բխող այլ կառավարման մարմինների և իրավակարգավորող մարմինների հետ, ամենայն պատասխանատվության քննարկման առարկա կդարձնեմ։
Իմ պատկերացրած ճանապարհը դա է, որ ունենանք լավագույնս ձևակերպված իրավակարգավորումներ, որոնք թույլ կտան մեզ տեղեկացված լինելու, թե հանրային հարստության պաշարն ինչպես է օգտագործվում և դրա արդյունքում մենք՝ որպես հանրություն, ինչ սպասելիք կարող ենք ունենալ ապագայում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որևէ կատարված աշխատանք գործնականում հնարավորություն չունի բավարար համարվել ճիշտ այնպես, ինչպես հնչած հարցերից ոմանց դեպքում, երբ տրված պատասխանը գնահատվում էր որպես չտրված պատասխան կամ ոչ բավարար։
«Ես ձեռնպահ կմնամ անդրադառնալ այդ հարցերի պատասխաններին։ Հարցերի զգալի մասը վերաբերում էր նրան, թե այս կամ այն իրավիճակում ես ինչպես կվերաբերվեի իմ աշխատանքային կենսագրության ընթացքում նախկին ժամանակահատվածում։ Ինչպես որ կվարվեի, ես վարվել եմ և այդ գործելակերպը եղել է հրապարակային»,- ասաց Ջանջուղազյանը։
Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի ունենա վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը քաղաքացիների սոցիալական պաշտպանության համար արդյունավետ քաղաքականություն չի իրականացնում. Կիրակոսյան
- Բնակչության կեսը ձեր իշխանության օրոք ավելի քիչ եկամուտ է ստանում. Թադևոս Ավետիսյան
- Այս իշխանությունը խելքը գլուխը հավաքելու փոխարեն զբաղված է մանր-մունր խորամանկություններով. Տիգրան Աբրահամյան
- Դուք թալանչի՞ եք, թե՞ այս իշխանության ներկայացուցիչներն են ստում. Արեգնազ Մանուկյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
- Ատոմ Ջանջուղազյանը նախկին է, ներկա, փաստորեն և ապագա. ԱԺ-ում ընտրում են Հաշվեքննիչ պալատի նախագահ
- Պարոն Ջանջուղազյան, վստահ եմ կդառնաք պալատի նախագահ, բայց դուք ստանում եք շատ վատ ժառանգություն. Իշխան Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան