Դուք թալանչի՞ եք, թե՞ այս իշխանության ներկայացուցիչներն են ստում. Արեգնազ Մանուկյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ուղիղ հարցով դիմեց Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանին՝ «դուք թալանչի՞ եք, թե՞ այս իշխանության ներկայացուցիչներն են ստում»։
«Այս իշխանության ներկայացուցիչները, ընդդիմություն լինելու շրջանում և դրանից հետո, պնդել են, որ նախկին իշխանությունների օրոք պետական բյուջեն շարունակ և համատարած թալանվել է։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչներից նաև դուք եք, պարոն Ջանջուղազյան, 1999-2016 թվականը եղել եք գլխավոր գանձնապետ, հետևաբար այստեղ երկու տարբերակ կա՝ կամ այդ թալանչիներից մեկն էլ դուք եք, կամ այս իշխանության ներկայացուցիչները ստել են։
Ուղիղ հարցնում եմ, պարոն Ջանջուղազյան, դուք թալանչի՞ եք, թե՞ այս իշխանության ներկայացուցիչներն են ստել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պնդելով, հայտարարելով, որ պետական բյուջեն թալանվել է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ ցանկանում է ընդգծել՝ ամենևին չի բարձրացնում, վիճարկում, քննարկում՝ թալանվել է բյուջեն, թե ոչ, պարզապես ուղիղ հարց է տալիս և ակնկալում է ուղիղ պատասխան՝ «դուք թալանչի՞ եք, թե՞ այս իշխանության ներկայացուցիչներն են ստում»։
Հարակից հրապարակումներ`
- Է.Աղաջանյանը հաստատեց` դեմ են քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն
- Ատոմ Ջանջուղազյանը նախկին է, ներկա, փաստորեն և ապագա. ԱԺ-ում ընտրում են Հաշվեքննիչ պալատի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան