Բենզինի շուկայում գործող բոլոր տնտեսվարողների հետ կապված ունենք պրոցեսներ. Գեղամ Գևորգյան
«Բենզինի և դիզվառելիքի շուկայի վերաբերյալ տարբեր խոստումներ են եղել։ Ձեր ղեկավարած հանձնաժողովի կողմից այդ շուկաների ուսումնասիրության տեղեկանքներն եմ կարդում, մի տեսակ տպավորություն է, որ ավելի շատ փաստաբանության է նման, քան պետական մարմնի»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովը ջանք չի խնայում հիմնավորի, թե ինչու պետք է բենզինի կամ դիզվառելիքի գինն այսպես սահուն կերպով աճի միջազգային շուկաներով պայմանավորված։
«Այս օրերին նորից բենզինի, դիզվառելիքի գնաճ կա տարբեր պատճառաբանություններով։ Օպերատիվ տվյալներ ու գնահատում ունե՞ք, քանի որ շատ կարևոր ապրանք է, գնաճը բերում է մուլտիպլիկատիվ էֆեկտներ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Գեղամ Գևորգյանը նախ ասաց, որ երբևէ որևէ բիզնեսի փաստաբանությամբ չեն զբաղվում, իրենց ուսումնասիրությունը միակն է եղել, որտեղ հստակ մատնանշել են այն խնդիրները, որոնք ՀՀ բիզնես միջավայրում կան, այդ թվում նաև Հայաստանից դուրս այն լոգիստիկ խնդիրները, որոնք կան։
«Իհարկե, բենզինի շուկայում կան խնդիրներ, ամենամեծ խնդիրներից է նաև լաբորատոր կարողությունների բացակայությունը, որպեսզի կարողանանք համապատասխան հսկողություն անել։ Բայց կան արդեն հարուցված գործեր, եթե չեմ սխալվում, քրեական՝ մեր տված նյութերի հիման վրա, որտեղ որակն ու քանակը չեն համապատասխանել իրականությանը։ Այս պահին օպերատիվ տվյալ չեմ կարող հայտնել։
Բայց այդ շուկայում գործող բոլոր տնտեսվարողների հետ կապված ունենք պրոցեսներ»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա ԱԺ-ում ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում կվերանան արձանագրված տեխնիկական բնույթի խնդիրները և նախադրյալներ կստեղծվեն Հանձնաժողովի գործունեություն առավել արդյունավետ իրականացման համար:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». 43.3 տոկոսով բարձրացել են նաև բենզինի և դիզելային վառելիքի գներն
- Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի
- Բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար աճել են 48.1% և 53.1%-ով. ՀՀ ՎԿ
- Գնաճը Հայաստանում շարունակվում է. Որքա՞ն է թանկացել է կաթնամթերքը, պանիրը, ձուն, բանջարեղենն ու բենզինը
- Մեկ տարում բենզինի գինը թանկացել է գրեթե 60%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում