Բուհերի դասախոսների համար կանցկացվեն ռուսերենի դասավանդման վերապատրաստման դասընթացներ
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է ռուսերենի դասավանդման վերապատրաստման դասընթացները Երևանի և ՀՀ բուհերի դասախոսների համար։
«Վերապատրաստման դասընթացներն անցկացնում են Մոսկվայի Ա․Ս․Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի առաջատար մասնագետները։ Դասընթացը ներառում է լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն: Դասընթացներին մասնակցում են ՀՀ բուհերի ավելի քան 40 դասախոսներ»,- նշված է «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունում։