Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը դեռ չի ստացել Մոսկվայի հետ բանակցություններում ցանկալի արդյունքը, ուկրաինական իշխանությունները բանակցությունների երկրորդ փուլին անցնելու մասին կորոշեն պատվիրակության վերադառնալուց և բանակցային գործընթացը վերլուծելուց հետո։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ուկրաինայի ղեկավարի ուղերձի տեսանյութը երկուշաբթի օրը հրապարակվել է նրա գրասենյակի Թելեգրամ ալիքում։
«Առայժմ մենք չունենք այն արդյունքը, որը ցանկանում էինք ստանալ։ Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները, մեզանից հակադարձող կետեր են հնչել՝ պատերազմն ավարտելու համար, մենք որոշակի ազդանշաններ ենք ստացել։ Երբ պատվիրակությունը վերադառնա Կիև, մենք կվերլուծենք այն, ինչ լսել ենք, և այնուհետև կորոշենք, թե ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին»,- ասել է նա։
Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին և ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Նա նաև հայտնել է, որ երկուշաբթի օրը դիմել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու խնդրանքով։
«Մենք սրան սպասել ենք 30 տարի։ Դիմումն արդեն հասցվել է Բրյուսել, և մենք սպասում ենք ստորագրմանը։ Եկել է ժամանակը» - ասել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Գոմելի շրջանում երեկ կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունները
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել
- Չեխիայից զենքով բեռնված երկրորդ գնացքն է ուղարկվել Ուկրաինա
- Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիա կառավարության հատուկ նիստ
- Ռայիսի. Իրանը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Չինաստանը դեմ է պատժամիջոցներին` ուկրաինական ճգնաժամի լուծման համար
- Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունք խաղաղությունը կլինի
- Զելենսկին հայտարարել է՝ բանակցությունների համար պատրաստ է գնալ Ստամբուլ, Բաքու, բայց ոչ Գոմել կամ Մինսկ
- Ռուսական պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների