Էրդողանն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Բելառուսի և Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Կողմերը հանգամանորեն քննարկել են ռուսական ռազմական միջամտությունը և ուկրաինական վերջին զարգացումները, այդ թվում փետրվարի 28-ին Բելառուսում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունները։
Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է «ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը», Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ այդ դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է Մինսկի հետ։
Կողմերը նաև քննարկել են Արևմուտքի կողմից Բելառուսի ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Նշենք, որ Թուրքիայի կառավարության նիստի ավարտից հետո Էրդողանը հայտարարել է․ «Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի սկսած հարձակումը Ուկրաինայի վրա»:
Նաև նշել է, որ իրենք բարձր են գնահատում «Ուկրաինայի կառավարության և ժողովրդի պայքարը»:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար․ իրանագետ
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
- Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս․ Վարդան Ոսկանյան
- Ըստ Էրդողանի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողությունը միջազգային իրավունքին հակասող քայլ է
- Էրդողանը Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան