«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է. Թագուհի Թովմասյան
«Վստահաբար տեղյակ եք, թե հավկիթի շուկայում ինչ է տեղի ունենում։ «Շիրակ» թռնչաֆաբրիկան, իհարկե, արտաքուստ շատ լավ բան է արել, ձվի գինը իջեցրել է ու վաճառվում է 30-35 դրամով, բայց դրա արդյունքում տուժում են փոքր ընկերությունները»,- ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նաև հայտնեց՝ իրեն քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ:
«Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են», - հայտարարեց Թովմասյանը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։
Նա նաև ասաց, որ «Աշտարակ» ընկերությունն այս հարցով դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, որպեսզի վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է:
«Ու մինչև դուք ուսումասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում։ Այսքան օրենսդրական փոփոխություններն արդյո՞ք չեն նպաստում, որ դուք ավելի օպերատիվ աշխատեք ու խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք», - ասաց պատգամավորը:
Գեղամ Գևորգյանը պատասխանեց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել:
«Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրականացնել դեմպինգ», - ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակ վիճակ ձվի շուկայում. Տնտեսվարողները փակման վտանգի առաջ են, ՄՊՀ-ն՝ լուռ
- Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել
- Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ
- ՏՄՊՊՀ-ն քննել է ձվի շուկայում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման /հակամրցակցային համաձայնության հարցը
- Ձվի շուկայում խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով. ՏՄՊՊՀ
- Ձվի շուկայում արձանագրվել է 6.4% գնաճ
- Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին