Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ հրապարակումներ իրականացնող լրատվամիջոցներին նախազգուշացրել է, որ լրատվության աղբյուրները լրագրության պահանջի համաձայն պետք է լինեն բաց և հստակ:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ընթացքում թուրքական մամուլում հրապարակված նյութերը պետք է հստակ և ճշտված տեղեկություններ հաղորդեն բաց աղբյուրներից:
Նա ընդգծել է նաև մարդասիրական մոտեցման անհրաժեշտությունն ու ռազմական գործողությունների ծավալման վայրերից պատկերներ փոխանցելու կարևորությունը:
Շահինը «Twitter»-ի էջում գրել է. «Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր լրատվամիջոցները կփոխանցեն Ուկրաինայի վերջին զարգացումները այնպես, ինչպես դա անում են յուրաքանչյուր միջազգային իրադարձության ժամանակ»:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների արգելափակման մասին
- Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը
- Էրդողան. «Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից»
- Էրդողանն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
- Մոսկվա-Անկարա հարաբերությունները՝ Ուկրաինայում պատերազմի պայմաններում
- ՆԱՏՕ-ի երեք երկիր Ուկրաինային են փոխանցում 70 ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանում
- Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Խնդիրն այն է, թե Ուկրաինայում ինչպես էին վերաբերում Արցախում ստեղծված իրավիճակին. Թևան Պողոսյան