Հավի մսի, շաքարի շուկաներում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են. ՄՊՀ նախագահ
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարող է նշել երկու ընկերություններ, որոնք 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ունեցել է մոնոպոլ դիրք, բայց այդ դիրքը չունի 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ։
Գեղամ Գևորգյան ասաց, որ հավի մսի, շաքարի շուկաներում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժիններն էականորեն նվազել են, կենտրոնացվածությունը նվազել է։
Ա. Խաչատրյանն արձագանքեց, որ խոսելով տնտեսական հեղափոխության մասին՝ կառավարության ղեկավարը հայտարարում էր՝ «տնտեսական հեղափոխություն արել ենք, կոռուպցիա չկա, մոնոպոլիաներ չկան»։
«Հիմա մի հատ կոռուպցիոն գործ քննվում է դատարանում՝ բանակի գնումների հետ կապված, բայց այն, որ մոնոպոլիաներ չկան, երևի դա պետք է հաստատվի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ չկան շուկաներ, որտեղ պետությունը ստեղծում է արհեստական խոչընդոտներ։
«Հայաստանում պետության կողմից չկա շուկայի մուտքի արհեստականորեն ստեղծված խոչընդոտ։
Դա չի նշանակում, որ տնտեսական մրցակացությանը խաթարող գործողություններ հենց բիզնեսները չեն կատարում։ Շուկայում մենք հարուցել ենք գերշող դիրքի և հակամրցակցային համաձայնության վարույթներ, տուգանել»,- ասաց Գ. Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է. Թագուհի Թովմասյան
- Խայտառակ վիճակ ձվի շուկայում. Տնտեսվարողները փակման վտանգի առաջ են, ՄՊՀ-ն՝ լուռ
- Վարչական դատարանը վերահաստատել է. «Աշտարակ ձու»-ն գերիշխող դիրքի չարաշահում է թույլ տվել
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին