ՌԴ-ն մտադիր է ժամանակավորապես սահմանափակել արտասահմանյան բիզնեսին ռուսական ակտիվներից դուրս գալու հնարավորությունը
Վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է արտասահմանյան բիզնեսին ռուսական ակտիվներից դուրս գալը ժամանակավորապես սահմանափակելու պլանների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայիս պատժամիջոցային իրավիճակում օտարերկրյա ձեռնարկատերերը ստիպված են առաջնորդվել ոչ թե տնտեսական գործոններով, այլ որոշումներ կայացնել քաղաքական ճնշման տակ։ Բիզնեսին հավասարակշիռ որոշումներ կայացնելու հնարավորություն տալու համար պատրաստվել է նախագահի հրամանագրի նախագիծ՝ ժամանակավոր սահմանափակումներ մտցնելով ռուսական ակտիվներից դուրս գալու համար», - ասել է կառավարության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ ակնկալում են՝ նրանք, ովքեր ներդրումներ են կատարել երկրում, կկարողանան հետագայում աշխատել:
«Համոզված եմ, որ պատժամիջոցների ճնշումը ի վերջո կթուլանա և կշահեն նրանք, ովքեր չեն դադարի իրենց նախագծերը մեր երկրում՝ ենթարկվելով օտարերկրյա քաղաքական գործիչների կարգախոսներին»,- ընդգծել է վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան