Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ պաշտպան
Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է, հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Անցած օրերին այցելել եմ Նարեկ Մանթաշյանին: Շաքարը շարունակում էր մնալ չափազանց բարձր: Դրան էր գումարվել քովիդը, որը կարող էր լինել մահացու այդ աստիճան բարձր շաքարի պայմաններում: Խնդիրն այն է, որ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը և բոլոր սիմտոմներով քովիդին պատշաճ արձագանք չի ապահովում:
Ծանր ջանքերի արդյունքով Ն. Մանթաշյանին կարողացանք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն ՔԿՀ ծառայությունը այնպիսի խիստ ռեժիմ էր սահմանել (Ն. Մանթաշյանին հսկում էին 6 հոգով), որ բուժում կոչվածը վերածվել էր հոգեբանական բռնության: Այս ամենի ֆոնին դատական նիստերը ձգձվում են, վերաքննիչում նիստ չեն նշանակում: Ակնհայտ է, որ սա կոնկրետ քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար կյանքի է կոչվում:
Բարեբախտաբար այս ամենը Ն. Մանթաշյանին չեն կոտրում և նա շարունակում է և՛ իր ընդդիմադիր պայքարը և՛ պայքարը իր առողջության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Նարեկ Մանթաշյանի կալանավորման որոշման դեմ 20 օր առաջ ներկայացված բողոքը չի մակագրվում
- Նարեկ Մանթաշյանին խոշտանգման հանցափաստով մենք իրավական ընթացակարգեր ենք նախաձեռնել. Ալեքսանդր Կոչուբաև
- ՔԿՀ-ն Նարեկ Մանթաշյանին չի տրամադրել ինսուլին, խոչընդոտել է մասնավոր հիվանդանոց տեղափոխելուն. փաստաբան
- Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ
- Ի աջակցություն Նարեկ Մանթաշյանի դատարանի դիմաց տեղի ունեցավ ակցիա
- Նարեկ Մանթաշյանը խոշտանգման է ենթարկվում. Ահազանգում են փաստաբանները
- ԱԱԾ. Նարեկ Մանթաշյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է