Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
Ուկրաինական և ռուսական կողմերի միջև նոր բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին, բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի մասին տեղեկություն է տարածել ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին, ուկրաինական Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական պատվիրակության աղբյուրներին, հայտնել է այն պայմանների մասին, որոնք առաջ են քաշվել կողմերի կողմից առաջին հանդիպման ժամանակ։
Մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը, իբր, Ուկրաինայից պահանջել է հանրաքվեով ամրապնդել իր ոչ դաշինքային կարգավիճակը խորհրդարանական մակարդակով, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները համապատասխան շրջանների վարչական սահմաններում և փակել Ղրիմը վերադարձնելու Կիևի պահանջը։
Ուկրաինան, գրում է թերթը, խնդրել է ապահովել լռության ռեժիմ և դուրս բերել ռուսական զորքերը իր տարածքից։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը։ Հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ավելի վաղ նա ասել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։ Մեդինսկին հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները նախապես պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բելառուսում։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
- Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան