Խոսում էին Գետաշենը գրավելու մասին, բայց մարդիկ արթնացան ու տեսան՝ Շուշին և Հադրութն են հանձնել. Սաթիկ Սեյրանյան
«Պատերազմի հետևանքներից է այն ծանր իրողությունը, որ Հայաստանում հասարակության շրջանում կա լրջագույն անվստահություն պետական պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության, պաշտոնական խոսքի նկատմամբ»,- այս մասին «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Անդրադառնալով հասարակություն-պետություն, հասարակություն-վերնախավ փոխհարաբարություններին՝ նշեց, որ այսօր, ցավոք, հասարակության մի հատված պետությունն ասոցիացնում է իշխանությունների հետ, և 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական տեղեկատվության, հետևաբար՝ նաև պետության նկատմամբ վստահությունն ուղղակի լրջագույն նահանջ է գրանցել:
Նրա խոսքով՝ պետությունը, իշխանություններն ամեն օր խաբում էին մարդկանց, և հասարակությունը նոյեմբերի 10-ից հետո արթնացավ բոլորովին այլ իրականությունում։
«Առանձին ներկայացուցիչներ, պաշտոնյաներ սոցիալական ցանցերում կամ այլ հարթակներում խոսում էին Գետաշենը գրավելու մասին, բայց մարդիկ արթնացան ու տեսան, որ Շուշին և Հադրութն են հանձնել»,- ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը։
Ըստ նրա՝ իշխանափոխությունից և պատերազմից հետո մի նոր իրողություն էլ ի հայտ եկավ։ Մասնավորապես՝ իշխանությունները շարունակում են թիրախավորել մամուլին՝ ասելով, որ իրենք ամեն ինչ փորձում են անել, բայց մամուլը «չի թողնում աշխատել»։
«Եւ մեծ անջրպետ է առաջացել այդ իմաստով։ Ցավալին այն է, այո, որ հասարակությունն իշխանությունը պրոյեկտում է պետության հետ, և այստեղ անելիքներ ունենք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պետականության վաղվա օրը մեծ հաշվով կախված է ընդդիմությունից․ Արտակ Զաքարյան
- Կարեն Վրթանեսյան. Չստեղծվեցին սուվերեն քաղհասարակություն, մեդիա, կրթական համակարգ
- Այս իշխանությունը խելքը գլուխը հավաքելու փոխարեն զբաղված է մանր-մունր խորամանկություններով. Տիգրան Աբրահամյան
- Արթուր Վանեցյան. Համաշխարհային հետաքննող լրագրողներ են դիմել ինձ
- Աննա Գրիգորյան. Պատերազմից հետո միայն Կապանից հեռացել է ավելի քան 1000 մարդ
- Դավիթ Հարությունյան. Հասարակության պայքարող, տեսլական ունեցող 2 տոկոսը հաղթելու է
- Արթուր Վանեցյան. Հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև սփյուռքը
- Արթուր Վանեցյան. Ժողովրդավարական ինստիտուտները ՀՀ-ում կամ չեն գործում, կամ գործում են յուրովի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան