Վիվա-ՄՏՍ. Գիշերային ժամերին իրականացվելու են ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ
Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 1-ի` լույս 2-ի գիշերը, կմեկնարկեն կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 1:30-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են որոշակի ընդհատումներ Երևանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերի միջոցով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետ»-ի համար
- Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքը տուն է կառուցել և հաստատվել Վայոց ձորում
- Վիվա-ՄՏՍ. 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել
- Վիվա-ՄՏՍ. Ավարտված շինարարություն՝ սահմանապահ Պառավաքարում
- Վիվա-ՄՏՍ. «Traction» ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում
- Վիվա-ՄՏՍ. Ամրացված հույսեր՝ կառուցված տանը. տասներեք տարվա սպասումից հետո բնակարանամուտ է նշվել
- Վիվա-ՄՏՍ. Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ` վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո
- Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ՝ ամանորին ընդառաջ
- Վիվա-ՄՏՍ. Տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր
- Վիվա-ՄՏՍ. Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում
- Վիվա-ՄՏՍ. Ամանորին` նոր սմարթֆոն, 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան