Քաղաքական 17:25 02/03/2022 Հայաստան

Այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու. Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  հարցերով դիմեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որոնք վերաբերվում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետի, տեղակալի, վարչության պետերի ազատմանը. «Արդյո՞ք ձեր նախաձեռնությունն է, ձեր առաջարկն է, արդյո՞ք սա տեղավորվում է  ձեր պատկերացրած ռեֆորմների շրջանակներում, իրականում ի՞նչ  նպատակ է հետապնդում։

Չե՞ք կարծում, որ եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Գլխավոր շտաբի պետի և շտաբում այդքան մեծ փոփոխություններն  իրականության մեջ շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք  փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին, հատկապես որ ԳՇ պետի թեկնածու կամ կոնկրետ այդ պաշտոնում այս պահին զինվորական չկա, 7 օրից ավելի է ունենք միայն պաշտոնակատար»։

Տ. Աբրահամյանն ասաց, որ պետք է հասկանալ՝  այսպիսի խորը ճգնաժամի պայմաններում նման խորը փոփոխություններն ինչո՞վ են պայմանավորված։

«Եթե  ԳՇ պետն ունի մեծ տապալում կամ այնպիսի ծանր հանցանք է թույլ տվել, որ նույնիսկ մեկ ամիս չէիք կարող երկարաձգնել նրա պաշտոնավարումը, ապա որևէ պարզաբանում ներկայացրեք, որովհետև այսպիսի փոփոխություններ այսպիսի անվտանգային  միջավայրի պայմաններում ինձ համար որևէ ձևի հասկանալի չէ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ իրականում եթե հետևեն տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող  իրադարձություններին և փոփոխություններին, միայն առաջնորդվեն ըստ այդմ, հնարավոր է  որևէ փոփոխություն չանեն։

«Վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես  տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վաղօրոք հնարավոր չէ կանխոշորել, բայց միաժամանակ, դուք էինք նախորդ անգամ նշում, որ բարեփոխումներն անհրաժեշտ են և ուշանում են։

Մենք, բնականաբար, այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու։

Մենք թևակոխել ենք  շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան։ Վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ պաշտպանական գերատեսչությունում պետք է վստահել, հնարավորություն տալ պատերազմի  բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերի»,- ասաց Ս. Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ չի ուզում սա կապել անձերի հետ, բայց միաժամանակ չի  կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից։

«Առաջարկությունը  բխում է  պաշտպանությունը նախարարության ղեկավարի  դիրքորոշումից, բայց դա համաձայնեցվում է Հայաստանի ղեկավարի հետ։

Ամեն ինչ տեղի է ունենում ըստ կարգի, ընթացակարգերի, քաղաքական  վերադասության»,- ասաց Ս. Պապիկյանը։

Նրա խոսքով, այսօր բոլոր կադրերն իրենց տեղում են, ժամանակավոր  պաշտոնակատարի ինստիտուտն իրավական բոլոր հիմքերը տալիս է նրան ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ. «Կարծում եմ՝  որևէ խնդիր կամ վտանգ սրանով մենք չենք բերել ու չենք պատրասվում բարել։ Ավելին՝ ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայություն տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»։

Տիգրան Աբրահամյանն արձագանքեց, որ պատերազմի հետևանքով կան մեծ թվով վիրավորված սպաներ, որոնք այս պահին էլ շարունակում են մնալ  կադրային ռեզերվում, չնայած կան  հաստիքներ, որտեղ կարելի է  նրանց նշանակել, բայց կամ ուշ են նշանակվում կամ դեռ չեն նշանակվել։

Ինչ վերաբերում է կոնկրետ ԳՇ-ում ստեղծված իրավիճակին, օրինակի համար  պատգամավորը նշեց. «Եթե նույնիսկ լավագույն  զորամասի հրամանատարին պայմանական Տավուշից տեղափոխենք Սյունիք կամ հակառակը, ապա նրան տևական ժամանակ է  անհրաժեշտ լինում իրավիճակի մեջ մտնելու, բանակի զարկերակին, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար։

Իմ հարցն այս  տրամաբանության համատեքստում էր։ Կադրային փոփոխությունները, բնականաբար, ինքնանպատակ չպետք է լինեն, բայց փաստացի 7 օրից ավելի է այդպիսի կարևորագույն պաշտոնում չունենք նշանակված մարդ, իսկ  հնարավոր գործողությունների պայմաններում գլխավոր շտաբն ամեն ինչի կենտրոնում է»։

Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Ձեր մտահոգությունն ընդունված է ի գիտություն, պարոն Աբրահամյան, կունենանք»։

Սպաների հետ կապված նախարարը նշեց, որ բոլոր արժանի մարդիկ կզբաղեցնեն իրենց արժանի տեղը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում  հավանության է արժանացել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
«Իշխանյանը, Սահակյանը, Ղուկասյանը, Մնացականյանը, Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, գաղափարական նվիրվածության պատճառով»
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Լավրով. Ավելի քան 25 երկիր ցանկություն է հայտնել մասնակցելու «Ինտերվիդենիա»-ին
«Ինտերվիդենիա» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 25 երկիր, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Խեղկատակին եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել. Ստեփան Դանիելյան
Մեզ երկու բան է դեռ փրկում։ 1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}