ԱՆ. Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկրում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:
Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԱՆ-ից նշում են, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն:
Նախարարությունից նաև հավելում են, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված կրկին կարող են վերանայվել:
Հարակից հրապարակումներ`
- 02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- 01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի
- 28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 27.02.2022. Կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
- 26.02.2022. Կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 քաղաքացի
- Կառավարությունը քննարկում է դիմակներ դնելու պարտադիր պայմանը հանելու հարցը
- «Օմիկրոն» շտամի դեպքում բժշկական դիմակների արդյունավետությունը նվազել է. Վիրուսաբան
- Ամենաարդյունավետ դիմակը կարող է պաշտպանել վիրուսներից ընդամենը 23%-ով
- Կորոնավիրուս. Մեծ Բրիտանիայում անցել են «Պլան Ա»-ին, դիմակները պարտադիր չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան