Երկրորդ ընթերցման ժամանակ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ձեռնպահից կարող է դառնալ դրական. Վարդևանյան
20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ն ՔՊ պատգամավորների քվեարկության արդյունքում խորհրդարանն ընդունեց մի քանի օրենքի նախագիծ:
Մասնավորապես, ընդունվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ և 24-ժամյա ռեժիմ) և
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (Առաջին ընթերցմամբ և 24-ժամյա ռեժիմի) նախագծերը:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված սահմանադրական օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու քվերակությունից առաջ ՔՊ-ական պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ օրենքների փաթեթը կարևոր նշանակություն ունի իրավապահ մարմինների աշխատակիցներին սոցիալական երաշխիքներ տալու հարցում:
«Պետք է ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ որևէ անձի, ում նկատմամբ այս օրենքը կիրառվելու է, սոցիալական երաշխիքների համակարգը չի վատթարացնում, ընդհակառակը՝ ուղղված է սոցիալական երաշխիքների և կենսաթոշակային ապահովման բարելավմանը»,- հայտնեց Վարդանյանը և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ նախագիծը կարևոր է և իրոք պարունակում է սոցիալական երաշխիքների բարելավում:
«2014 թվականի ընթացքում տեղի ունեցած քննիչների և դատախազների կենսաթոշակի անցնելու կառուցակարգի փոփոխությունը, վերադարձվում է նախկին ռեժիմին, որը դրական փոփոխություն է»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի առաջարկներ, որն ավելի կբարելավի նախագիծը, իսկ խմբակցությունն առաջին ընթերցմանը ձեռնպահ է քվերակելու, որը երկրորդ ընթերցման ժամանակ կարող է դառնալ դրական:
ՔՊ պատգամավորների քվերակությամբ նախագիծն ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին