ԵՄ-ն արգելել է եվրոյի մատակարարումը Ռուսաստան
Եվրամիությունն արգելել է եվրոյով արտահայտված թղթադրամների վաճառքը, մատակարարումը, արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորվող նախագծերում ներդրումներ կատարելը։ Համապատասխան կանոնակարգերը հրապարակվել են չորեքշաբթի օրը ԵՄ պաշտոնական ամսագրում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ խորհուրդն արգելել է ներդրումներ կատարել, մասնակցել կամ այլ կերպ նպաստել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համաֆինանսավորվող ապագա ծրագրերին: Խորհուրդն արգելել է եվրոյով թղթադրամների վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստան կամ Ռուսաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի, այդ թվում՝ կառավարության և Ռուսաստանի Կենտրոնական բանկի կամ Ռուսաստանում օգտագործման համար»,- նշված է կանոնակարգում:
Միաժամանակ, թույլատրվում է եվրոյի թղթադրամների անձնական օգտագործումը Ռուսաստան ժամանած անձանց, ինչպես նաև իրավական անձեռնմխելիություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 22 պաշտոնյաների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ
- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
- Բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ. Արարատ Միրզոյան
- Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Պուտինի և Լավրովի դեմ
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
- Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական հինգ բանկի նկատմամբ
- Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են պատրաստել Ռուսաստանի բանկերի դեմ
- Դեմոկրատներն ու հանրապետականները մոտ են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելուն
- ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում գործող երեք ընկերությունների նկատմամբ
- Ուկրաինան պատժամիջոցներ կկիրառի Դոնբասում և Ղրիմում Դումայի ընտրություններ կազմակերպողների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան