Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով
Թուրքական իշխանությունները թույլ չեն տվել ռուսական երեք նավերի անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիան Ռուսաստանից պահանջել է չեղարկել Սևծովյան նավատորմի մեջ չմտնող նավերի նեղուցներով անցնելու դիմումը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնել է այս պահանջին։
Փետրվարի 28-ին Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան զգուշացրել է ափամերձ և ոչ առափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացված հատուկ գործողության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ջո Բայդենը ամենամյա ուղերձում սխալմամբ ուկրաինացիներին իրանցիներ է անվանել
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Թուրքիան ուկրաինական թեմայով հրապարակումների վերաբերյալ զգուշություն է ցուցաբերում
- Թուրքիայի խորհրդարանում կքննարկվի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը
- Էրդողան. «Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից»
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին