Իրանում առաջին անգամ առաջադեմ մեթոդի կիրառմամբ իրականացվել է օրգանների փոխպատվաստում
Իրանի բժշկական գիտությունների համալսարանի վիրաբույժներին հաջողվել է առաջին անգամ օրգաններ փոխպատվաստել՝ օգտագործելով ուլտրաֆիլտրացիայի նոր մեթոդ (MAF), գրում է ParsToday-ը։
Անդրադառնալով ասյ լուրին, Բժշկական գիտությունների համալսարանի պրոռեկտոր Նադեր Թավաքոլին ասել է. «Համալսարանի փոխպատվաստման բաժնի մասնագետներին հաջողվել է նոր ու հազվագյուտ մեթոդի միջոցով փոխպատվաստել սրտի կանգով և անկայուն ճնշում ունեցող հիվանդների լյարդն ու երիկամները»։
Բժշկական գիտությունների համալսարանի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Սեմ Զերաաթյանը նույնպես հայտարարել է, որ այս վիրահատությունն իրականացվել է ուլտրաֆիլտրացիոն մոդիֆիկացման (MAF) տեխնոլոգիայով:
Նա նշել է. «Այս տեխնոլոգիային տիրապետում են քիչ երկրներ և օրգանների նվիրատվության կենտրոնի մասնագետներին հաջողվել է տիրանալ այդ մեթոդին»: