ՀԿԽԸ-ը կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց
Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Այս մասին հայտնում են ՀԿԽԸ-ից։
«Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար:
Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):
2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ):
Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:
Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են.
• Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ,
• այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20.000 դրամ։
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 ՀՀ դրամ»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան