Ընդդիմության ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. Հայկ Մամիջանյան
«Ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը, այլ Հայաստանում առհասարակ ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա, Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և այլն, և այլն, բոլորը հեքիաթներ են։
«Այս մարդն ընտրվել է Փաշինյանի կողմից, աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ։ Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է՝ ես այս քաղաքական թիմի անդամ եմ։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ՝ այս ամեն ինչը մոռացվում է այս նախադասությունից հետո։ Պաշտոնապես հայտարարել է, որ այս քաղաքական թիմի անդամ է, շարունակությունը բացարձակ կարևոր չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմության գործողություններն էլ է Նիկոլ Փաշինյանը վերահսկում, Հ. Մամիջանյանը պատասխանեց. «Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները»։
Հ.Մամիջանյանը նշեց, որ չի մտաբերում որևէ դեպք, որ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող խմբակցության կողմից, ինչպես եղավ այս իշխանության ժամանակ. «Նա ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ Փաշինյանի իրավունքների պաշտպանը։ Նույնը լինելու է նախագահի պարագայում»։
Նա հիշեցրեց՝ ընդդիմությունը հայտարարել է, որ գլխավոր նպատակն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և եթե այդ հրաժարականի համար ինչ-որ մի ձև անհրաժեշտ լինի ներգրավել նաև պարոն Խաչատուրյանի գործառույթները, դա սիրով կանեն։
«Այ, ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է պատմության ճիշտ, թե՞ սխալ կողմում լինել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայկ Մամիջանյանի խոսքով, իր համար ընդդիմության ամենավատ աշխատանքային գործիքը բոյկոտն է, բայց ժամանակ առ ժամանակ ստիպված են այն օգտագործել, իսկ ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. «Փողոցով քշելու ենք այս իշխանություններին, որոնք Հայաստանին բացի վնասից որևէ բան չեն բերել»։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն ի սկզբանե դեմ էր ընտրական գործընթացներին, ստիպված ներքաշվել են, քանի որ ողջ քաղաքական դաշտը դրա մեջ էր, այսպես փորձել են օգնել ՀՀ իշխանությունների հեռացմանը։
«Երկրորդ՝ համարեցինք, որ Ազգային ժողովի պատգամավորները մի շարք գործիքներ, հնարավորություններ ունեն ևս ինչ-որ քանակությամբ քաղաքացիների աչքերը բացել մեր հարցումների, գրավոր հարցումների միջոցով»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- ԱԺ-ում քննարկում են Հանրապետության նախագահի ընտրության հարցը, ընդդիմությունը լքեց դահլիճը
- Խաչատուրյանն ասում է՝ նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին