Քաղաքական 10:00 02/03/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Ռուս-ուկրաինական պատերազմ. ահա թե ինչ է տեղի ունենում, երբ փոխզիջում ձեռք չի բերվում

Այն, ինչ հենց հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, հնարավոր վատագույն սցենարն է երկու կողմերի, իսկ իրականում բոլոր կողմերի համար։

Առաջին հերթին, սա սարսափելի ողբերգություն է ռուսական ներխուժման զոհ դարձած Ուկրաինայի ժողովրդի համար, որից ամեն գնով պետք էր խուսափել։ Ոչ ոք չի կարող արդարացնել երկրի կործանումը և անմեղ մարդկանց սպանությունը։ Մենք պետք է զորակցենք խաղաղությանը, ողջախոհությանը և բոլոր մարդկանց անվտանգությանը։

Եկեք անտեսենք անողոք քարոզչությունը,  ապատեղեկատվությունը և կեղծավորությունը, որոնք հեղեղել են լրատվամիջոցները պատերազմից առաջ և դրա ընթացքում: Պետք չէ քաղաքականություն խաղալ կամ կողմնակալ լինել մարդկանց կյանքի նկատմամբ։
Այժմ զգացմունքային հայտարարություններից տեղափոխվենք իրական աշխարհ, որը մարդ կարող է անտեսել միմիայն ի վնաս իրեն: Աշխարհի գոյությունից ի վեր ուժեղները միշտ էլ իրենց կամքն են հարկադրել թույլերին: Սրանից պրծում չկա։ Այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են ճշմարտությանն ու արդարությանը, խորապես սխալվում են։ Նրանք ապրում են երևակայական աշխարհում։

Ռուսաստանը, որպես հզոր երկիր, իրեն վտանգված էր զգում արևմտյան տերությունների կողմից իր ազդեցության գոտի ներխուժմամբ և ցանկանում էր պաշտպանել իր ազգային շահերը։ Համաձայն ենք ռուսական տեսակետի հետ, թե ոչ, կարևոր չէ։ Ռուսներն այսպես են ընկալում իրավիճակը։ Իսկ երբ դու ուժեղ երկիր ես, ճիշտ թե սխալ, փորձում ես քո կամքը պարտադրել ուրիշներին, այսպես թե այնպես։ Այս իրավիճակի նախադեպը Ռուսաստանի ներխուժումն է Վրաստանի Հանրապետություն 2008 թվականին, երբ վերջինս հրապուրվել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարով։ Վրաստանի զգալի մասը դեռևս գրավված է Ռուսաստանի կողմից։

Նրանք, ովքեր արևմուտքում սնափառ հայտարարություններ են անում անմեղ երկրի վրա հարձակված մեծ, վատ Ռուսաստանի մասին, հարմարորեն մոռանում են, թե ինչպես են արևմտյան երկրներն իրենք իրենց պահել տասնամյակներ, նույնիսկ դարեր շարունակ: Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Իտալիայի կայսերական ուժերը անցել են աշխարհով մեկ՝ նվաճելով տասնյակ ավելի փոքր, աղքատ և թույլ երկրներ, հպատակեցրել նրանց, թալանել նրանց բնական ռեսուրսները, սպանել և վիրավորել հարյուր հազարավոր բնիկների, մինչև նրանք ոտքի են կանգնել և դուրս շպրտել ագրեսորներին:

Միացյալ Նահանգները՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ինքնահռչակ տիպարը, անցյալում հարձակվել և գրավել է մի քանի երկրներ՝ իր կամքը պարտադրելով ողջ աշխարհին։ ԱՄՆ կառավարությունը տապալել է բազմաթիվ ղեկավարների, որոնք հրաժարվել են հետևել իր ուղեգծին և խոնարհվել Ամերիկայի ցանկությունների առաջ: Նման տասնյակ օրինակներ կան, որոնցից ամենավերջինը Իրաքն է։ Ո՞վ կարող է մոռանալ 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամը, երբ Խորհրդային Միությունը միջուկային հրթիռներ տեղադրեց Կուբայում՝ ԱՄՆ-ից ընդամենը 150 կիլոմետր հեռավորության վրա: Այն ժամանակ երկու երկրները գտնվում էին միջուկային պատերազմի շեմին։ Գոյություն ունի նաև ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունը՝ ի դեմս Մոնրոյի դոկտրինի, որտեղ ասվում է, որ արտաքին ուժերի ցանկացած միջամտություն Ամերիկայի քաղաքական գործերին համարվում է ԱՄՆ-ի դեմ թշնամական գործողություն: Ինչո՞վ է սա տարբերվում Պուտինի մեկնաբանությունից՝ Արևելյան Եվրոպայում, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ազդեցության գոտու մասին։ Վերջապես, Ռուսաստանի դեմ նախագահ Բայդենի քայլը մասամբ պայմանավորված է նրա մինչև հիմա ամենացածր վարկանիշը (37 տոկոս) բարձրացնելու մտադրությամբ։ Washington Post-ի և ABC News-ի վերջին հարցախույզը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 33 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի կողմից Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի կարգավորմանը, մինչդեռ 47 տոկոսը հավանություն չի տալիս դրան:

Նախընտրելի կլիներ ուղղակի բանակցությունների վարումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար։ Ինչպես հաճախ ասում են՝ «պատերազմը դիվանագիտություն է այլ միջոցներով»։ Որքան շատ արտաքին ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը խառնվեն այս վեճին, այնքան ավելի վատանում է իրավիճակը, քանի որ այս երկրներից յուրաքանչյուրը, ձևացնելով պաշտպանել Ուկրաինային, իրականում հետապնդում է իր շահը: Հարցի առանցքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև անհամաձայնությունն է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքի կողմից տրված ենթադրյալ խոստման մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Արևելյան Եվրոպա՝ սպառնալով Ռուսաստանի անվտանգությանը: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն իրոք ընդլայնվեց դեպի Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ, ինչը Ռուսաստանը դիտեց որպես թշնամական գործողություն:
Ռուսաստանը որոշեց իր կամքը պարտադրել Ուկրաինային՝ վախենալով, որ եթե նա արագ չգործի, Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, որից հետո անհնար կլինի չեզոքացնել ընկալվող վտանգը, քանի որ համաձայն ՆԱՏՕ-ի քաղաքականության՝ «հարձակումը մեկ անդամ երկրի վրա համարվում է հարձակում բոլորի վրա»։

Պետք է փոխզիջում գտնվեր երկու կողմից՝ պատերազմից խուսափելու համար։ Մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ պատերազմ չի լինի, և Ռուսաստանը զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանին, որպեսզի ճնշում գործադրի նրա վրա՝ փոխզիջումային լուծման հասնելու համար: Ցավոք, Ուկրաինայի վրա ազդելու Ռուսաստանի փորձն ավարտվեց լայնածավալ ներխուժմամբ՝ ոչնչացնելով երկրի ենթակառուցվածքների զգալի մասը և անասելի զոհեր պատճառելով։ Հնարավոր է, որ Ուկրաինան մերժեց զիջումների գնալ՝ հենվելով Արևմուտքի հավաստիացումների վրա, որ այն ռազմական և տնտեսական օգնության կհասնի, եթե նա դիմադրի ՆԱՏՕ-ին չմիանալու ռուսական պահանջներին: Բացի ռազմական տեխնիկա և տնտեսական աջակցություն տրամադրելուց, արևմտյան երկրները փորձեցին արգելափակել Ռուսաստանի գործողությունները՝ կիրառելով մի շարք խիստ պատժամիջոցներ, որոնք չկարողացան փոխել նրա որոշումը: Հույս ներշնչող նորությունն այն է, որ երկուշաբթի օրը ռուսական և ուկրաինական պատվիրակություններն անցկացրեցին  առաջին ուղիղ բանակցությունները և պայմանավորվեցին կրկին հանդիպել։

Պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքների պատճառով Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի հետ իր դաշինքի և կախվածության, ինչպես նաև մնացած աշխարհի հետ հարաբերությունների մեջտեղում: Ինչպես ասում են, երբ «երկու փիղ բախվում են, մրջյունը ոտնակոխ էլինում, անկախ նրանից, թե որ փիղն է հաղթում»:

Հայաստանի ամենամեծ խնդիրը ձեռնհաս ղեկավարի բացակայությունն է, որը կկարողանար  հմուտ լուծում գտնել այս ծայրահեղ բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Պատերազմի սկզբից ի վեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հայտարարություն չի արել։ Այդուհանդերձ, երեք առանձին առիթներով Հայաստանը  կողմնակալ է եղել և հայտարարություններ արել այս հակամարտության վերաբերյալ։

Հայաստանն ամենախնդրահարույց գործողությունը ձեռնարկեց անցած ուրբաթ, երբ Եվրոպայի խորհուրդը քվեարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին։ Հայաստանը միակ երկիրն էր, որը Ռուսաստանի հետ միասին դեմ քվեարկեց այդ որոշմանը։ Քառասուներկու երկիր կողմ քվեարկեց։ Թուրքիան խորամանկորեն ձեռնպահ մնաց, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չքվեարկեց։ Արևմտյան երկրները շատ բարյացակամ չեն լինելու  Հայաստանի աջակցությանը Ռուսաստանին։ Նմանապես, Ռուսաստանը շատ բարյացակամ  չի լինելու Ադրբեջանի և Թուրքիայի քվեարկություններին։ Ուկրաինայում պատերազմն անկասկած կսահմանափակի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Թուրքիայի լարախաղի  հնարավորությունը: Ադրբեջանի նմանատիպ լարախաղը նույնպես կսահմանափակվի ԵԽ-ում Ռուսաստանի հետ կողմ չքվեարկելով՝ դրանով իսկ խաթարելով փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված «դաշնակցային համագործակցության» հռչակագիրը։

Երկրորդ, երբ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանին հարցրել էին, թե արդյոք Հայաստանը կմիանա Ռուսաստանին՝ ճանաչելով Ուկրաինայի  Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «անկախությունը», նա պատասխանել էր՝ «Նման հարց [Հայաստանի] օրակարգում չկա»։ Պուտինին այդ պատասխանը չի գոհացնի։ Նա բազմաթիվ ուղիներ ունի ստիպելու Փաշինյանին այս ճգնաժամում հավատարիմ մնալ ռուսական գծին։
Վերջապես, փետրվարի 25-ին Ղազախստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում՝ Փաշինյանը առաջարկեց արագ միջոցներ ձեռնարկել «նվազագույնի հասցնելու կամ շրջանցելու» հակառուսական պատժամիջոցները, որոնք Արևմուտքը հաստատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։
Հակառուսական պատժամիջոցները, անկասկած, մեծ ազդեցություն կունենան Հայաստանի թույլ տնտեսության վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Ինչպես ասում են, երբ «Ռուսաստանը փռշտում է, Հայաստանը մրսում է»։ 2021 թվականին Ռուսաստանում հայ աշխատողների կողմից Հայաստանում իրենց ընտանիքներին փոխանցված 861 միլիոն դոլարը կտրուկ կսահմանափակվի ռուբլու անկման և գործազրկության աճի պատճառով։
Հայաստանի և Ուկրաինայի միջև նույնպես վաղուց հակասություն կա։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են իրենց վստահությունը դավաճանելու և թշնամիների կողմն անցնելու մեջ։ 2014 թվականին Հայաստանը, ինը այլ երկրների և Ռուսաստանի հետ միասին, դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որն անվավեր էր ճանաչել ռուսամետ Ղրիմի հանրաքվեն։ Հայերն արձագանքեցին՝ հիշեցնելով, որ Ուկրաինան 2008 թվականին Գլխավոր ասամբլեայում քվեարկել էր մի բանաձևի օգտին, որը պահանջում էր «հայկական ուժերը» դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ հայտարարեց. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես Ադրբեջանը միշտ աջակցում է մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։ Ավելին, Ուկրաինան 2020 թվականի պատերազմից առաջ մահաբեր զենքեր վաճառեց Ադրբեջանին։

Չպետք է մոռանալ, որ Ուկրաինայում մոտ 500 հազար հայ է ապրում։ Երբ այլ երկրներ փակեցին իրենց դեսպանատներն Ուկրաինայում և դուրս բերեցին իրենց քաղաքացիներին, Հայաստանի դեսպանությունը շարունակեց գործել, և հայ քաղաքացիները մնացին Ուկրաինայում՝ վտանգելով իրենց կյանքը:
Օրեցօր ավելի շատ անմեղ խաղաղ բնակիչներ են զոհվում Ուկրաինայում, ավելի շատ պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի դեմ և ավելի շատ աղետաբեր սպառնալիքներ են հնչում։ Առողջ դատողությունը պետք է հաղթանակի՝ նախքան աշխարհը հասնի իր վերջին օրերի սցենարին:
Միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով փոխզիջման հասնելն է։ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» մոտեցումը բոլորին կթողնի կույր և անատամ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}