«Հրապարակ». Գորիսում անպատժելի խումբը հովանավորում է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գորիսում անպատժելի խումբ ձևավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, և Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները:
Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչև երեկ ազատության մեջ էին, որևէ մեկին բերման չեն ենթարկել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը ձևական ակտիվություն է դրսևորում:
Երեկ մեր լրագրողը ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է Գորիսում անպատժելիության մասին, սակայն պատգամավորն ասել է, որ տեղյակ է միջադեպից, և հաստատել է, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, ու առաջիկայում մեղավորները կպատժվեն: Ի դեպ, Գորիսում կարծում են, որ այս խմբի հովանավորներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է: Եվ խումբն աշխատում է Գորիսի ընտրված իշխանությունների` քաղաքապետ-փոխքաղաքապետերի դեմ, հենց կենտրոնական իշխանությունների հրահանգով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում