Բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ. Արարատ Միրզոյան
«Ուկրաինայում ստեղծած վիճակով պայմանավորված՝ բազմաթիվ հայ ընտանքիներ, Հայաստանի քաղաքացիներ կանգնած են ծանր վիճակի առաջ, մի մասը ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն տարբեր պատճառներով, խնդիրներով պայմանավորված չի ստացվում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա դիմեց արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ։
«Ըստ տարբեր ինֆորմացիաների, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներից կապ չեն հաստատում մեր քաղաքացիների հետ։ Ի՞նչ մեխանզիմներ են գործադրվում»,- հարցերց ընդդիմադիր պատգամավորը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ քաղաքացիներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց։
«Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել։ Եզակի դեսպանություններից էր, որոնք շարունակում էին մնալ Կիևում և աշխատել, օգտակար լինել քաղաքացիներին։ Մոտ 1500 զանգ են ստացել, և այս մեծ քանակի դեպքում, իհարկե, կլինեն քաղաքացիներ, որոնք փորձել են կապ հաստատել և չի ստացվել, դրա համար Երևանում էլ թեժ գիծ է հաստատվել», - ասաց ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանի խոսքով, բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ։
«Դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող Հայաստանի քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, խորհրդատվություն տրամադրել, աջակցել և կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն», - տեղեկացրեց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ խնդիրները տարբեր են, լուծումներն էլ տարբեր են, եղել են քաղաքացիներ, որոնց օգնել են տեղափոխման հարցերով։
«Բնականաբար, ենթադրենք, պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից ունենք Ուկրաինայում, նրանց բոլորի տեղափոխությունը Հայաստան այս պահին կդժվարանա»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Վերջին 6 օրվա ընթացքում Ուկրաինան լքել է 836 հազար մարդ
- Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են գոյացած
- Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
- Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների արգելափակման մասին
- ՀՀ ԱԳՆ. Դիտարկվում են Ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանման այլ տարբերակների հնարավորություններ
- Ուկրաինայում, Դոնեցկում, Լուգանսկում հայերի շրջանում տուժածներ չկան․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան