Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները կասնակցեն Պարալիմպիկ խաղերին
Միջազգային պարալիմպիկ կոմիտեն թույլատրել է Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մարզիկները կներկայանան չեզոք կարգավիճակում։ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները հանդես կգան Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշով։
Պեկինի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն մարտի 4-ից 13-ը, բիաթլոնում, լեռնադահուկային, դահուկային սպորտում, սնոուբորդում, սլեջ-հոկեյում և անվասայլակով քյորլինգում կվիճարկվի մեդալների 78 հավաքածու։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանցի գեղասահորդներին ISU-ն զրկեց միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից
- Ռուսաստանին զրկել են վոլեյբոլի աշխարհի առաջնությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին