Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն է ստորագրել.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի և Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Հովսեփ Բեդևյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
- Խորհրդարանն ընտրում է Վճռաբեկ դատարանի դատավոր
- ԲԴԽ-ն Հովսեփ Բեդևյանին, Հրաչ Այվազյանին և Լիանա Հակոբյանին առաջադրել է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոններում