Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Մայրաքաղաքում մարտի 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Մարզերում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։
Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի և 5-ին կնվազի 6-8 աստիճանով։
Արցախում վաղը սպասվում է անձրև։