Քաղաքագետ. Քաղաքականությունը խիստ անհամապատասխան է դարձել ժամանակակից մարտահրավերներին
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելագրամի իր ալիքում գրում է.
«Մի կողմից Զելենսկուն հոտնկայս ծափահարող եվրապատգամավորներ ու Լավրովի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքող պատվիրակություններ, մյուս կողմից` պատերազմի դաժան կադրեր…
Համաձայնեք, որ քաղաքականությունը խիստ անհամապատասխան է դարձել ժամանակակից մարտահրավերներին: Այս երկուսը, կարծես, տարբեր ուղղություններով զարգացած լինեն: Մի դեպքում աներևակայելի դեգրադացիա, մյուսում` աշխարհի գոյությանը սպառնացող էվոլյուցիա:
Աշխարհն անլուրջ մարդկանց հույսին է մնացել: Սարսափելի է: Ֆեյսբուքյան մի լայքը նրանց համար ավելի արժեքավոր է, քան ռումբերի տակ զոհվող երեխաների կյանքերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին