02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
Հայաստանում մարտի 1-ին կատարվել է 4020 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1239 հիվանդ, գրանցվել է մահվան 20 դեպք։ Մահացածներից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային 420498 դեպք, որոնցից 403671 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6717 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8493 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1617 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 110 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2902684 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի
- 28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 27.02.2022. Կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
- 26.02.2022. Կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի