Դատարանը մերժեց Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան, պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։
Դատական ակտը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 13:00-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին