ԱԺ-ում մեկնարկել է Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը
Ազգային ժողովում ժամը 15։00-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը, որը կտևի մեկ ժամը՝ մինչև 16։00-ն։
Հիշեցնենք, որ նախագահի միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն է։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը։ Ընդդիմադիր պատգամավորներն այսօր նաև լքեցին նսիտերի դահլիճը, երբ մեկնարկեց հարցի քննարկումը։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 պատգամավոր։ Սա նշանակում է, որ առաջին փուլում ՔՊ-ն միայնակ չի կարողանա ընտրել նախագահ։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք այն ժողովրդավարությունը, որի մասին երազել ենք. ՔՊ-ական պատգամավոր
- Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- Ընդդիմության ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. Հայկ Մամիջանյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- Երկրորդ ընթերցման ժամանակ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ձեռնպահից կարող է դառնալ դրական. Վարդևանյան
- Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան
- Վահագն Խաչատուրյանի անդամակցությունը ՀԱԿ-ին դադարեցվել է
- Խաչատուրյանն ասում է՝ նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայիններին զինվորական հավաքի կանչելու մաիսն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան