Հայ քաղաքական մտքի սնանկությունը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է,
«Հայ «առաջադեմ» գործիչները իրենց համարում են արևմտյան քաղաքակականության և քաղաքակրթության կրողներ։ Նրանց կուզենայի հիշեցնել արևմտյան քաղաքականության հիմնական ուղղության հիմնադիր Անգլիացի հանրահայտ գործիչների խոսքերը․
«Մենք չունենք հավերժական դաշնակիցներ և մշտական թշնամիներ։ Հավերժական և մշտական են մեր շահերը։Մեր պարտքն է՝ պաշտպանել այդ շահերը»։
Հենրի Ջոն Թեմփլ Պալմերստոն
Բրիտանական պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 1855-1858թթ․, 1859-1865թթ․
«Հիմար է այն մարդը, ով երբեք չի փոխում իր տեսակետը»։
Ուինսթոն Չերչիլ
Բրիտանացի պետական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 1940-1945թթ․, 1951-1955թթ․»