Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հստակ դիրքորոշում են հայտնել, որ չեն մասնակցելու ՀՀ նախագահի ընտրության այս գործընթացին, քանի որ այն ի սկզբանե սկսվել էր այնպիսի խախտումներով, Սահմանադրության տառին և ձևին այնպիսի հակասություններով, որ դրան որևէ ձևով մասնակցությունը կլիներ անտրամաբանական»,- հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և հավելեց, որ իրավական տեսանկյունից էլ այդ գործընթացին մասնակցելը կլիներ անիմաստ:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում մեծ հեղինակություն վայելող հոգևորականի առաջարկելու գաղափարին՝ պատգամավորը նկատեց, որ նույն խոսքում նախկին նախագահը շեշտել էր, որ այն պետք է լիներ միասնական թեկնածու:
Վարդևանյանի խոսքով՝ միասնական թկնածու գաղափարի ընկալումն ու այդ ուղղությամբ գործողությունները պետք է անեին իշխանությունները, որը չարեցին:
«Մենք ունենք հանրային հեղինակություն վայելող շատ անձինք, բայց Սահմանադրությունն հենց ինքը նախատեսում է, թե նախագահն իր լիազորությունները ինչպես պետք է իրականացնի»,-ասաց պատգամավորը և հորդորելով ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նախագահը պետք է ունենա անկախության բարձր աստիճան, որպեսզի արդյունավետորեն զբաղվի համապետական, համազգային շահերով, հավելեց.
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է այս իշխանության թեկնածուն նախագահի լիազորություները կատարի, երբ քաղաքական թիմի, կառավարության անդամ է, մասնակցել է կառավարության նիստերին, որտեղ քննարկվել են օրինագծեր, որոնք հետագայում ճանաչվել են Սահմանադրությանն հակասող ու անվավեր, մի մասն էլ հասել է ԱԺ և հետ է կանչվել, բայց Վահագն Խաչատուրյանն այդ բոլոր օրինագծերին կողմ է քվեարկել»:
Նա հիշեց, որ Գերմանիայում եղել է իշխող կուսակցության նախագահի թեկնածու, բայց նա իր ողջ գործունեության ընթացքում հակադրվել է իր քաղաքական ուժի որոշումներին և, եթե նման թեկնածու լիներ ՀՀ-ում, ապա ընդդիմությունը նման վերապահումներով չէր վերաբերվի ՀՀ նախագահի ընտրությանը:
«Մենք գործ ունենք մի անձի հետ, որը որևէ առնչություն չունի ՀՀ նախագահի կարգավիճակի հետ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շեշտեց. «Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ»:
Արամ Վարդևանյանը հայտնեց, որ ՀՀ նախագահի ընտրության գործընթացին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում, այլ այդ ընթացքում նախապատրաստում են ճանապարհատրանսպորտային տուգանքների բալային համակարգի և այլ օենքների մասով ՍԴ դիմելու նախագծեր, ինչպես նաև մշակում են այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- ԱԺ-ում քննարկում են Հանրապետության նախագահի ընտրության հարցը, ընդդիմությունը լքեց դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան