Խոսում եք այդ աստիճանի վստահության մասին, որ բացվող երկաթուղին Հայաստանը կդարձնի էլդորադո՞. Արթուր Խաչատրյանը՝ Մհեր Գրիգորյանին
«Կառավարությունը 226 մլն դոլար արժողությամբ ծրագիր է սկսում՝ առանց երկաթուղու ծանրաբեռնվածության կամ եկամտաբերության մոտավոր հաշվարկի»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորդաիզ երկաթգծի տնտեսական հիմնավորվածությանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ նամակով դիմել է կառավարությանը՝ խնդրելով ներկայացնել հիմնավորվածության հաշվարկը, կամ 10-20 տրվա ընթացքում ներդրումների ծախսածածկման ժամկետը, ծրագրի եկամտաբերությունը, հարկային մուտքերը և տրանզիտային հոսքերը, բայց ստացել է անորոշ պատասխան:
Պատգամավորը խնդրեց ասել, թե որքան եկամուտ են ակնկալում երկաթուղուց և որքան կլինի ուղևորափոխադրումը, որպեսզի հասկանա, թե այդ ճանապարհը իրոք Հայաստանը կդարձնի խաչմերուկ, թե կշարունակի մնալ ճանապարհային բլոկադայում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա և խորացված հաշվարկները նոր պետք է իրականացվեն:
Նրա խոսքով՝ երկաթուղու վերականգնման արժեքը 226-230 մլն դոլար կկազմի և աշխատանքները կտևի 36 ամիս:
«Այսօր ունենք 3 մլն դոլարի բեռնափոխադրում, որից 2-ը ներքին բեռնափոխադրումներն են, իսկ «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը կազմում է 4.7 մլդ դրամ տարեկան»,-հայտնեց պատգամավորը և հավելեց. «Եթե հաշվի առնենք, որ ապաշրջափակման դեպքում առնվազը կկրկնապատկվեն բեռնափոխադրումները, գոներ ներքին բեռնափոխադրման դեպքում 5 % եկամտաբերությունը վատը չէ»:
Փոխվարչապետը հայտնեց, որ նախնական թվերը թույլ կտա մտնել հաշվարկի երկրորդ փուլ և վստահություն հայտնեց, որ ավելի լավ եկամտաբերություն կունենանք:
«Խոսում եք այդ աստիճանի վստահության մասին, որ Հայաստանը կդարձնի էլդորադո, խաչմերուկ՝ ոչ միայն Արևելք-Արևմուտքով, այլ Հյուիս-Հհարավով, բայց ես թվարկեցի արդեն այդ ուղղությամբ գործող երկաթուղիները և դրանց առկայությամբ պնդել, որ Հայաստանը կդառնա տրանզիտային երկիր, առնվազն հիմնազուրկ է»,-արձագանքեց պատգամավորը:
Մհեր Գրիգոյանն էլ պնդեց, որ վստահ է, որ նախագիծը լավն է և աշխատելու է, եթե խոչընդոտներ չլինեն:
«Մասնավորապես այդ նախագծի Հյուիս-Հարավ ուղղությունը լուրջ պոտենցիալ ունի, որը ակնհայտ է նաև աշխարհագրական իմաստով»,-ասաց փոխվարչապետը և նկատեց. «Ես չեմ կարող ակադեմիականորեն ներկայացնել լոգիստիկ հոսքերը տարածաշրջանում, քանի որ մինչև ենթակառուցվածքներ չսկսեն աշխատել, դժվար կլինի ասել, թե մուլտիմոդալ կապերը ինչպես կմիանան ենթակառուցվածքին»:
Գրիգորյանը նաև ասաց, որ երկաթուղիներն էլ են շահառու, նրանք ամբողջ աշխարհով պատկերն ունեն և նրանց փորձագետների կարծիքները թույլ են տալիս իրեն ասել, որ այն շատ մեծ ներուժ ունի:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Աժ-ում. Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ...
- ՀՀ ազգային արժույթը թուլացել է, գնաճը հունվարին 7.1% է, կառավարությունում իրավիճակին արձագանքելու քննարկումներ կա՞ն.Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը
- Այս իշխանությունը խելքը գլուխը հավաքելու փոխարեն զբաղված է մանր-մունր խորամանկություններով. Տիգրան Աբրահամյան