ՀՀ ազգային արժույթը թուլացել է, գնաճը հունվարին 7.1% է, կառավարությունում իրավիճակին արձագանքելու քննարկումներ կա՞ն.Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը
«Լավ, 2021 թ.-ի բյուջեից քննարկման ժամանակ սոցիալական վճարները՝ հիմնական կենսաթոշակները, անապահովության նպաստները չբարձրացան, իսկ այսօր գնաճային ճնշումներն ավելանալու են, գազի գինն էլ է թանկանում»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նա նկատեց, որ գնաճային ճնշումները բերելու են բյուջեով պլանավորած թիրախավորված գնաճից էլ բարձր գնաճ ի և կառավարությանը հարցրեց, թե ի՞նչ սոցիալական ծրագրեր են մշակվում:
Պատգամավորը հետաքրքրվեց, նաև թե Ուկրաինայից հայրենադարձվող կամ Հայաստան եկող հայրենակիցների համար ի՞նչ աջակցության ծրագրեր կան:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ գնաճային վիճակն աշխարհում և Հայաստանում այնպիսին է, որ գործադիրը թիրախային խմբերում հավելյալ միջոցառումների խնդիրներ կունենա:
Նա պնդեց, որ այդ հարցն օրակարգային է և ըստ իրավիճակի միջոցառումներ կիրականացվեն:
Հիշեցնելով, որ գազի սակագինը ձևավորվում է կալորիականության հաշվարկով՝ փոխվարչապետն ասաց. «Սա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում, իրականության մեջ նույն ծավալի սպառման պայմաններում գինը կամ սպառողի վճարվելիք գումարը չի փոփոխվելու»:
Փոխվարչապետը հիշեցրեց, որ ՀՀ սահմանին գազի գնի 165 դոլորի պարագայում, այսօր եվրոպայում այն 1400 դոլար էր:
«Այդ պայմաններում ճնշումները բալանսավորված կլինեն, բայց բնականաբար դրանք չեն նշանակում, որ այս իրավիճակի կորդինատներն ի հայտ գալու պարագայում չենք փորձի հասկանալ, թե որտեղ է հնարավոր լարցուցիչ աջակցության թիրախային ծրագիր իրականացնել և կիարականացնենք»,-հայտնեց Գրիգորյանը:
Նա նաև հավաստիացրեց, որ բյուջեի պահուստային ֆոնդը բավարար է, որպեսզի նման ծրագրեր ֆինանսավորվեն:
Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ այսօր ազգային արժույթը թուլացել է, գնաճը հունվարին 7.1% է կազմել և հարցրեց, թե ներկայում կառավարությունում վիճակին արձագանքելու քննարկումներ արդյո՞ք կատարվում են:
Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ հնարավոր չէ նախօրոք հստակ գնահատել գնաճային իրավիճակները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան