Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
Ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց միակ թեկնածու Վահագն Խաչատուրյանից՝ «դուք ի վերջո պատրասում եք լինել միա՞յն մեր նախագահը, թե՞ Հայաստանի բոլոր քաղաքացիների»։
«Համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը։ Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը»,- արձագանքեց Վ.Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությամբ ինքը պարտավոր է լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ։
«Երբ այստեղ կարդում եմ համազգային, հասկանում եմ, որ Հայաստանի նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է։ Ես պատրաստվում եմ այդպես էլ լինել, այդ դերում հանդես գալ, ինձ համար որևէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու համար։ Ավելին ասեմ՝ միգուցե նաև իմ թեկնածությունն ընտրել եք հաշվի առնելով այդ հանգամանքը։ Ես այդպես եմ ենթադրում։ Համենայնդեպս, իմ մեջ տեսել եք այն մարդը, որը կարող է այդ դերը կատարել։ Այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ- տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ հենց նախագահի ինստուտուտը, որը համախմբող է, աշխատի»,- նշեց նախագահի թեկնածուն։
Ըստ նրա, երբ այդ ինստիտուտն աշխատի, կպարզվի, թե ինչ մեծ անելիքներ ունի, բայց մեկ ուրիշ խնդիր կա՝ այդ ինստիտուտը միայնակ չի կարող լուծել հարցերը, եթե չկա ԱԺ-ի, կառավարության, հասարակության, ՀԿ-ների հետ համագործակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- Ընդդիմության ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. Հայկ Մամիջանյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- Երկրորդ ընթերցման ժամանակ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ձեռնպահից կարող է դառնալ դրական. Վարդևանյան