Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով փակ նիստ է անցկացվում
Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով անցկացվում է փակ նիստ: Նիստին ներկա է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով խորհրդարանի անդամներին տեղեկացնում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մանրամասների մասին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Խորհրդարանի պատգամավորները 10 րոպեանոց ելույթի հնարավորություն են ստանալու:
Նմանատիպ նիստ անցկացնելու նախաձեռնությունն արել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը:
Ուշագրավ է, որ պատգամավորներին արգելվելու է փակ նիստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան