«Ժողովուրդ». ԱԱԾ-ն չի ներկայացնում` ՀՀ-ում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի երևույթ է բացահայտել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային անվտանգության ծառայությունը կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչև օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երևույթներ է բացահայտել և կանխարգելել:
«Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով ԱԱԾ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե «2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ-ում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն է», հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ մոտ 4 տարվա ընթացքում ուժային կառույցն ինչ բնույթի բացահայտումներ է արել:
Մեր հարցմանն ի պատասխան՝ պատասխանել են, թե «օտարերկրյա ներդրումները խոչընդոտող երևույթները բազմաբնույթ են եղել: «Նշված երևույթների բացահայտումն ու կանխարգելումն իրականացվել է բացառապես օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շրջանակում, որոնց արդյունքները գաղտնի են»,- ասված է ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մեջ:
Թե 4 տարվա ընթացքում ներդրումների ոլորտում ԱԱԾ-ն կոռուպցիոն ինչ սխեմաներ է բացահայտել, քանի դեպք է ջրի երես հանել, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի բնակիչները, փաստորեն, իմանալ չեն կարող. պետական գաղտնիք է: Իսկ մինչ այդ խոսվում էր «ժողովրդից թաքուն ոչինչ չի լինելու» սկզբունքի անխախտության մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան