«Ժողովուրդ». Հայաստանում ցանքատարծություններն ավելացել են, բայց բերքատվության ծավալները զգալի պակասել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում ցանքատարծություններն ավելացել են, բայց բերքատվության ծավալները զգալի պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ դրանք 2021թ., 2020-ի համեմատ, 4500 հեկտարով պակասել են։
Ընդ որում, նկատենք, որ ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած, բայց 2021-ին, 2020-ի համեմատ, հակառակը՝ ավելացել են: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, 2020 թվականին՝ 222 հազար 700 հա, իսկ 2021 թվականին դրանք կազմել են 227 հազար 200 հա:
Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է ցորենի բերքատվությունը՝ 34 հազար 800 տոննայով: և որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է ցորենի բերքատվությունը պակասել, նշենք, որ 2016-ին հավաքված ցորենը կազմել է 350 հազար 400 տոննա:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետևաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում: Որոշ մասնագիտական հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է 500 հազար տոննա հացահատիկ, որի 20 տոկոսը ներկրվել է Արցախից:
Ըստ Արցախի կառավարության՝ հակառակորդին է անցել շուրջ 95 հազար հեկտար վարելահող, այսինքն՝ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսն անցել է հակառակորդին: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազար հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազար հեկտարը՝ հացահատիկային»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան