Իրանը բողոքի նամակել է հղել ԱԽ-ին՝ ամերիկացի սենատորի՝ հայտարարության կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը բողոքի նամակել է հղել ԱԽ-ին՝ ամերիկացի սենատորի՝ ատելությամբ լի հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտնում է ParsToday-ը։
Ըստ աղբոյւրի՝ Պաղեստինի օկուպացված տարածքներ այցելած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը, իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ռեժիմի պաշտոնյաներին խրախուսել է սպանել ավելի շատ իրանցի միջուկային գիտնականների:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԱԽ-ին ուղղված նամակում, Իրանի առաքելությունը հայտարարել է, որ այս նողկալի և դատապարտելի հայտարարությունները, որոնք իսրայելական ռեժիմի համար կանաչ լույս են վառում՝ սպանելու ավելի մեծ թվով իրանցի միջուկային գիտնականների, ԱՄՆ-ի միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի բանաձևերով ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտում են: Իրանի ներկայացուցչությունը կոչ է արել զերծ մնալ ցանկացած ահաբեկչական գործողությանը ցուցաբերող աջակցությունից:
Նամակում նշվել է, որ հաշվի առնելով Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ Իսրայելի ռեժիմի դիվերսիոն գործողությունների պատմությունը, և իրանցի միջուկային գիտնականների սպանությունները, միջազգային հանրությունն ընդհանրապես և Անվտանգության խորհուրդը մասնավորապես, պետք է կանխեն նման գործողությունները և խստորեն դատապարտեքնահաբեկչական գործողությունների հրահրումը, որոնք սպառնում են ավելի ապակայունացնել տարածաշրջանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան