Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը
Կաննի կինոփառատոնի թիմն իր ամբողջական աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կինոփառատոնը որոշել է այս տարի չընդունել ռուսական պաշտոնական պատվիրակությանը։ Այս մասին գրում է kommersant.ru կայքը։
2022 թվականի Կաննի կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
«Որոշում է կայացվել, որ եթե ագրեսիվ պատերազմը չդադարի ուկրաինացի ժողովրդին բավարարող պայմաններով, չընդունել Ռուսաստանի պաշտոնական պատվիրակություններ և թույլ չտալ որևէ մեկի ներկայությունը, որը կապված է Ռուսաստանի կառավարության հետ», - հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։
Այս տարի փառատոնը տեղի կունենա մայիսի 17-28-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ
- «Քարնեգի հոլը»-ը չեղարկել է Գերգիևի և Մացուևի ելույթները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան