ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնում են մարտական հերթապահության
Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Մարտի 3-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։
Զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն: