Հարց Կոնջորյանին. Ներկաների ժամանակ կարա՞ս ներկաներից այսպես խոսես ներկաների TV-ից
ԱԺ-ում ՀՀ նախագահի միակ թեկնածու Վահագն Խաչատուրյանին ԱԺ-ում այսօր ներկայացրել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարա թիվի»-ի աշխատակիցներն այդ առումով հիշել ու տարածել են այդ լրատվամիջոցում աշխատելու ընթացքում՝ 2018 թվականի մարտին Հայկ Կոնջորյանի պատրաստած ծաղրական ռեպորտաժը, որը վերաբերում էր ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ առաջադրած թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի ընտրությանը։
«Պարա թիվի» ընկերության նախագահ Էլիզաբեթ Պետրոսյանը մասնավորապես գրել է.
«Նախկինների ժամանակ կարողանում էր սենց խոսել նախկինների մասին նախկինների Tv-ից )) Հետաքրիր է` ներկաների ժամանակ կարա՞ սենց ներկաներից խոսա` ներկաների Tv-ից ))
Դուխո´վ, Կոնջ ջան ))»։
Լրատվամիջոցի պրոդյուսեր Անժելա Նալբանդյանն էլ գրել է.
«ՀՀ նախագահի այսօրվա ընտրության հետ կապված ես ոչինչ չեմ ասի: Պարզապես կկիսվեմ PARA TV-ի երբեմնի հաղորդումներից մեկով: Վայելեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան