«Հրապարակ». Պատերազմներում հաղթելու համար նախ մարդկանց ուղեղներն են լվանում
«Հրապարակ» թերթը գրում է.
«21-րդ դարի պատերազմները նախևառաջ տեղեկատվական պատերազմներ են: Դա է պատճառը, որ ամիսներ շարունակ ռուսական քարոզչամեքենան կիրառում էր «ֆաշիստական Ուկրաինա», «նացիստ Զելենսկի» եզրույթները: Իսկ ներխուժումից հետո սկսվեց հզոր քարոզչական գրոհ` Սոլովյովի և կրեմլյան մյուս քարոզիչների ամենօրյա հաղորդումների չավարտվող եթերաժամերով:
Երեկ ռուսական զինուժը խոցեց Կիևի հեռուստաաշտարակը, որը նախապես անոնսավորվեց որպես «Ռուսաստանի դեմ տեղեկատվական-հոգեբանական հարձակումները» կանխելուն ուղղված քայլ: Մի բան պարզ է` պատերազմներում հաղթելու համար նախ մարդկանց ուղեղներն են լվանում, զրկում այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուրներից, հոգեբանորեն ճնշում, ապա ջախջախիչ հարված հասցնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան