Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ի պատվիրակությունը, որը մասնակցելու է Ուկրաինայի հետ բանակցություններին, կսպասի գործընկերներին չորեքշաբթի՝ մարտի 2-ի երեկոյան։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովին հարց են ուղղել Մոսկվայի և Կիևի հետ առաջիկա բանակցությունների վերաբերյալ մամուլում հայտնվող հակասական տեղեկատվության մասին։
Նրա խոսքով, օրվա երկրորդ կեսին՝ մարտի 2-ին, ռուսական պատվիրակությունն արդեն կսպասի գործընկերներին։
«Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի այսօր շարունակել խոսակցությունը։ Մնացած ամեն ինչը հակասական տեղեկատվություն է»,- պարզաբանել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչից լրագրողները տեղեկացել են նաև, որ Մոսկվան այս բանակցությունները նվազագույն հաջողություն է համարելու։
«Իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները Վլադիմիր Պուտինը բավականին հստակ ձևակերպվել է»,-պարզաբանել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ Վլադիմիր Մեդինսկին մնում է Ռուսաստանի գլխավոր բանակցողը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին