ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհերի մասին տվյալներ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ տվյալներ է հրապարակել զոհերի թվի մասին։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, «հատուկ գործողության» ընթացքում զոհվել է 489 ռուսաստանցի զինծառայող, 1597-ը ստացել են վնասվածքներ։
Ըստ նույն աղբյուրի, Ուկրաինան ունի 2870 զոհ, մոտ 3700 վիրավոր։
ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «հատուկ գործողությանը» չեն մասնակցում ոչ ժամկետային զինծառայողները, ոչ էլ ՊՆ ուսումնական հաստատությունների կուրսանտները։
«Զոհվածների ընտանիքներին տրամադրվում է հնարավոր ամեն աջակցություն»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան