Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների
Ուկրաինայի պատվիրակությունը հաստատում է այն փաստը, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մինչև ընթացիկ օրվա ավարտը։
«Կլինեն»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ , ֆեյսբուքում գրել է ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցություններ տեղի կունենան չորեքշաբթի երեկոյան։
Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բրեստի շրջանի Բելովեժսկայա Պուշչայի տարածքում։ Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է հանդիպման վայր՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մարտի 2-ի երեկոյան բանակցությունների համար կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 2-ին
- Զելենսկի. Ռուսաստանի հետ բանակցություններում դեռևս արդյունք չկա
- Ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն այսօր առավոտյան
- Զելենսկին հայտարարել է՝ բանակցությունների համար պատրաստ է գնալ Ստամբուլ, Բաքու, բայց ոչ Գոմել կամ Մինսկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան