Ունենք այն ժողովրդավարությունը, որի մասին երազել ենք. ՔՊ-ական պատգամավոր
«Ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմանը մասնակցում է միայն քաղաքական մեծամասնությունը, ըստ երևույթին, ընդդիմությունը բոյկոտում է այն պատճառաբանությամբ, որ չի ուզում լեգիմիություն հաղորդի այս գործընթացին, սակայն այս գործընթացն ամենևին հավելյալ լեգիտիմության կարիք չունի»,- ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Միակ թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է, ում թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Ս.Ղազարյանի խոսքով, այսօր նախագահ է ընտրվելու մի խորհրդարանի կողմից, որը մի շարք միջազգային կառույցների կողմից գրանցվել է որպես արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարան։
«2008 թվականի աղետալի դեպքերից 14 տարի անց, իհարկե, այլ մեխանիզմով ընտրում ենք նախագահի։ Ես ուրախ եմ, որ այդ արհավիրքից 14 տարի անց ունենք այն ժողովրդավարությունը, որի մասին երազել ենք։
Պարոն Խաչատուրյան, դուք մեզանից շուտ, մենք մի փոքր ավելի ուշ, միանալով այդ շարժմանը, վեջապես ունենք անկախ, ազատ ժողովրդավար հանրապետություն, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- Ընդդիմության ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. Հայկ Մամիջանյան
- Երկրորդ ընթերցման ժամանակ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ձեռնպահից կարող է դառնալ դրական. Վարդևանյան
- Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, տիկին՝ ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
- Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան
- Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
- Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան
- Ժողովրդավարությունից բռնապետություն մեկ քայլ է, իսկ մեր երկիրը հաստատակամորեն բռնել է այդ ճանապարհը․ Էլինար Վարդանյան
- Տիգրան Աբրահամյա. Որն է՞ ժողովրդավարությունը, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել փողոց դուրս գալու համա՞ր
- Ասել է Փաշինյանի ընկերն եմ, սա՞ է Նիկոլի ժողովրդավարությունը. Բյուրականում դեմ են համայնքի ղեկավարի ԺՊ-ին
- ժողովրդավարություն ասելով նկատի ունեք լրագրողներից ձեր պանիկ փախուստը. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
- Ժողովրդավարություն խաղալու ժամական ավարտվում է, գալիս է ՈւԺԻ ԻՐԱՎՈւՆՔԻ ժամանակը. Ղազինյան
- Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու․ Մ․ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին